Բժիշկ, թոշակ․ ինչ պայմաններում են ապրել  Ղարաբաղում մնացած հայերը. բացառիկ մանրամասներ Zarkerak - Բժիշկ, թոշակ․ ինչ պայմաններում են ապրել Ղարաբաղում մնացած հայերը. բացառիկ մանրամասներ
Zarkerak Zarkerak - Բժիշկ, թոշակ․ ինչ պայմաններում են ապրել Ղարաբաղում մնացած հայերը. բացառիկ մանրամասներ
Բժիշկ, թոշակ․ ինչ պայմաններում են ապրել  Ղարաբաղում մնացած հայերը. բացառիկ մանրամասներ

Բժիշկ, թոշակ․ ինչ պայմաններում են ապրել Ղարաբաղում մնացած հայերը. բացառիկ մանրամասներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տատիկիս եղբայրը ոչ մի անգամ չի ցանկացել վերադառնալ Հայաստան, մյուսների մասով ոչինչ ասել չեմ կարող»,- Zarkerak.am-ին այս մասին ասաց օրերս ԼՂ-ից ՀՀ տեղափոխվված 11 անձնանցից մեկի՝  67-ամյա Սլավիկ Համբարձումյանի հարազատը: 

Մեր զրուցակիցը դժվարացավ նշել, թե ինչպես է որոշվել 10 հայի և ազգությամբ մեկ ռուսի տեղափոխել Հայաստան.«Ասում են՝ ինչ-որ կին մնացել է, մնացածը, որ եկել են չեմ կարող ասել ինչու որոշեցին գալ, կոնկրետ կարող եմ ասել տատիկիս եղբոր անունից, որ ինքը ոչ մի դեպքում չի ցանկացել գալ: Ասում էին՝ 11 հոգու մեջ մի հոգի կա, որ  վատ վիճակում է, դա տատիկիս եղբայրն էր, մտածում եմ, որ ինքը գիտակցություն էլ չի ունեցել գալու ժամանակ: Ինքը մի քանի անգամ փախուստի էլ է դիմել, ու երբ որոշել են  տեղափոպել Հայաստան հրաժարվել է, հրաժարվել էր նաև 2023-ին տատիկիս հետ տեղափոխվել, մեքենային մոտենալիս ասել է՝ մնալու է»

«Մի քանի ամիս միայնակ մնացել է գյուղում, դրանից հետո տեղափոխել են Ստեփանակերտի կացարան, որտեղ բնակվել են բոլոր մնացածները՝ եթե չեմ սխալվում 13 հոգի: Երբ տատիկը խոսել է, ոչ մեկը ոչ մի բանից չեն դժգոհել, ասել են ամեն ինչը լավ է, պայմանները շատ լավ է, երբ վատառողջ են լինում բժիշկ են կանչում՝ հետազոտության համար: Երբ  ինչ-որ բան է պետք լինում խանութից, թոշակի նման իրենց գումար են տրամարդում: Ամեն դեպքում մեզ այդպես են ասել»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ իր հարազատն այս պահին գտնվում է վերականգնողական կենտրում, մի բան պարզ է՝ միայնակ ապրելու ունակ չէ:

 

Մարիամ Մկրտչյան

 

 

05 Փետրվար, 2026 12:17
Վեր