ԿԲ-ն որոշել է փոփոխել ու նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարների չափերը. Գալստյան Zarkerak - ԿԲ-ն որոշել է փոփոխել ու նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարների չափերը. Գալստյան
Zarkerak Zarkerak - ԿԲ-ն որոշել է փոփոխել ու նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարների չափերը. Գալստյան
ԿԲ-ն որոշել է փոփոխել ու նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարների չափերը. Գալստյան

ԿԲ-ն որոշել է փոփոխել ու նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարների չափերը. Գալստյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է փոփոխել ու նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարների չափերը:

Այս մասին ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով բարձրաձայնված մտահոգությանը, որ 1-4 տոկոս միջնորդավճարները խոչընդոտում են անկանխիկ առևտրի անցնելուն:

«Մենք բազում ազդակներ ենք ստանում, որ դա կարող է լինել այն խնդիրներից մեկը, որը տնտեսվարողներին որոշակիորեն խոչընդոտում է: Մենք նաև նայել ենք, թե որոշակի երկրներում որքան են այդ միջնորդավճարները: Չէի ասի, թե Հայաստանում դրանք էականորեն տարբերվում են միջազգային պրակտիկայից կամ բարձր են, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով մեր դիրքորոշումը՝ անկանխիկը խթանելու տեսանկյունից, մենք որոշակի սահմանափակումներ ենք դրել»,-ասաց Գալստյանը:

Անցյալ շաբաթվա վերջին ԿԲ խորհուրդն այս հարցի հետ կապված որոշում է կայացրել:

«Մեր դիտարկումներով՝ այժմ կախված քարտի տեսակից՝ տնտեսվարողների մոտ կա միջինում 0.9-1.8 տոկոս ծախս, որը կապված է այն ներդրումների հետ, որ արել են բանկերը՝ POS տերմինալների, տերմինալների հետ կապված լիցենզիաների ձեռքբերման հետ կապված: Մեր որոշմամբ՝ այս սահմանափակումները մարտի 1-ից կլինեն 0.5 տոկոս՝ Arca քարտերի համար, 0.9 տոկոս՝ միջազգային քարտերի համար: Visa-ն ու Master Card-ն ունեն իրենց սպասարկման վճարները, որը բացարձակ կապ չունի բանկային համակարգի կողմից գանձվող միջնորդավճարների հետ»,-ասաց ԿԲ նախագահը:

ԿԲ հաշվարկներով՝ այս որոշման արդյունքում բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ:

 

 

03 Փետրվար, 2026 14:57
Վեր