Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար: Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«ԱՄՆ-ն հանցագործություն է կատարել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա:
Դենա նավը անձնակազմի 130 անդամներով հարվածի է ենթարկվել միջազգային ջրերում առանց նախազգուշացման: Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- գրել է նախարարը:


