Պատերազմ, հարվածներ, կալանքներ, հարցումներ. շաբաթվա ամփոփում Zarkerak - Պատերազմ, հարվածներ, կալանքներ, հարցումներ. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Պատերազմ, հարվածներ, կալանքներ, հարցումներ. շաբաթվա ամփոփում
Պատերազմ, հարվածներ, կալանքներ, հարցումներ. շաբաթվա ամփոփում

Պատերազմ, հարվածներ, կալանքներ, հարցումներ. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը: 

1. Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին: Կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Պատերազմը շարունակվում է:

2. Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իրանից բալիստիկ հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ, Բաքուն էլ հաղորդել, որ Իրանն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նախիջևանին, երկու լուրերն էլ Թեհրանը հերքել է:

3. Ռուսաստանն Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկել 1984 տոննա դիզելային վառելիք և 135 տոննա պարարտանյութ: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները:

4. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ ազատ է արձակվել:

5. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան, հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

6. Վանիկ Օհանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ:

7. Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։ Նիկոլ Փաշինյանը հավաքել է 18%, Սամվել Կարապետյանը՝ 6%, Ռոբերտ Քոչարյանը՝ 3%, Գագիկ Ծառուկյանը՝ 3%։

 

06 Մարտ, 2026 12:13
Վեր