ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են Zarkerak - ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆլորիդայում կայացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:

 

Ըստ Ուիթքոֆի՝ պատվիրակությունները քննարկել են տարբեր թեմաներ և պայմանավորվել են պահպանել շփումները: Իր հերթին, Կիրիլ Դմիտրիևը հանդիպումն անվանել է արդյունավետ՝ շնորհակալություն հայտնելով ամերիկյան պատվիրակության անդամներին: Նրա խոսքով՝ քննարկվել են տնտեսական հեռանկարային նախագծերը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնումը: Քննարկվել է նաև աշխարհում տիրող էներգետիկ ճգնաժամը:

 

Դմիտրիևը հայտարարել է, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հասկանում են ռուսական նավթի և գազի առանցքային դերը, իսկ շուկաները տեսնում են ռուսական էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների վնասակարությունն ու անարդյունավետությունը: 

 

Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ՝ ավելի վաղ հայտարարել էր Սթիվ Ուիթքոֆը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դիտարկվում է բանակցությունները Ստամբուլում անցկացնելու տարբերակը: Նրա խոսքով՝ բոլոր կողմերը դրականորեն են տրամադրված բանակցային գործընթացի նկատմամբ: Հանդիպումը նախատեսված էր մարտի սկզբին, սակայն հետաձգվել է Մերձավոր Արևելքում իրադարձությունների պատճառով:

12 Մարտ, 2026 17:25
Վեր