Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գիտեք, որ կա քրեական գործ, և կարծում եմ, սա իսկապես լրջագույն խնդիր է։ Մենք հիմա վերանայում ենք, ընդհանուր առմամբ, մեր բոլոր հիվանդանոցներում տնօրենների տեխնիկական, բանկային, ֆինանսական հոսքերի վերահսկման հավելյալ մեխանիզմները։ Ինչպես տեսնում ենք, պարզվում է, որ նման անհնար երևույթը ցավոք սրտի տեղի է ունեցել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Վեդիի բժշկական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձի հարցին, քանի որ ըստ մամուլի տեղեկությունների, ԲԿ տնօրենը գումարը տանուլ է տվել խաղատանը:
«Բոլոր ամիսների աշխատավարձերը վճարված են, բժշկական կենտրոնը նորմալ աշխատանքային ընթացքում է, նշանակված է նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Մեր կողմից, իմ խորհրդականի կողմից ուղիղ վերահսկողության տակ է և որևէ այս մասով խնդիր չունենք։ Մեր կողմից հետևողական իրավապահ մարմինների հետ աշխատանքը գնում է և պետք է այս գումարները վերադարձվեն»,- ասաց նա։


