Պետպատվերի շրջանակում 10,5 մլրդ դրամի բժշկական ծառայություններ ենք մատուցել Ղարաբաղի մեր հայրենակիցներին. նախարար Zarkerak - Պետպատվերի շրջանակում 10,5 մլրդ դրամի բժշկական ծառայություններ ենք մատուցել Ղարաբաղի մեր հայրենակիցներին. նախարար
Zarkerak Zarkerak - Պետպատվերի շրջանակում 10,5 մլրդ դրամի բժշկական ծառայություններ ենք մատուցել Ղարաբաղի մեր հայրենակիցներին. նախարար
Պետպատվերի շրջանակում 10,5 մլրդ դրամի բժշկական ծառայություններ ենք մատուցել Ղարաբաղի մեր հայրենակիցներին. նախարար

Պետպատվերի շրջանակում 10,5 մլրդ դրամի բժշկական ծառայություններ ենք մատուցել Ղարաբաղի մեր հայրենակիցներին. նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական պատվերի շրջանակում այս ընթացքում մենք 10,5 մլրդ դրամի բժշկական ծառայություններ ենք մատուցել մեր հայրենակիցներին, և, ըստ էության, հենց առաջին օրերից պետական պատվերի ամենամեծ փաթեթը՝ ամբողջ ծավալը, հասանելի է դարձել մեր քաղաքացիների համար: Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսօր էլ շարունակում են բոլոր մեր հայրենակիցները, որոնք դեռ քաղաքացիություն չունեն, օգտվել պետական պատվերի ամբողջ ծավալից:

Ես ուզում եմ ընդգծել, որ սա շարունակվելու է, մինչև եռամյա շրջափուլը կավարտենք, և ամբողջապես կներդնենք ապահովագրական համակարգը: Իսկ մեր հաճախակի հանդիպումները հուշում են, որ շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ սպասում են՝ անցնելու առողջության համընդհանուր ապահովագրությանը»,- ասաց նա:

18 Մարտ, 2026 18:36
Վեր