Ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, որոնց մասով մենք նախապես իմացել ենք, որ նման իրավիճակ է, և վերցրել ենք ընտանիքից. Թորոսյան Zarkerak - Ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, որոնց մասով մենք նախապես իմացել ենք, որ նման իրավիճակ է, և վերցրել ենք ընտանիքից. Թորոսյան
Zarkerak Zarkerak - Ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, որոնց մասով մենք նախապես իմացել ենք, որ նման իրավիճակ է, և վերցրել ենք ընտանիքից. Թորոսյան
Ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, որոնց մասով մենք նախապես իմացել ենք, որ նման իրավիճակ է, և վերցրել ենք ընտանիքից. Թորոսյան

Ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, որոնց մասով մենք նախապես իմացել ենք, որ նման իրավիճակ է, և վերցրել ենք ընտանիքից. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նախարարությունը պատասխատանու չէ տեղում երեխաների նկատմամբ մոնիթորինգի համար: Դա համայնքային ֆունկցիա է, համայնքում աշխատող խնամակալության և հոգաբարձության մարմինն է պատասխանատուն: ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայությունը աջակցում է այդ մարմնին և ունի խորհրդատվական ձայնի իրավունք»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով 1 տարեկան երեխայի ծեծի դեպքին: Լրագրողը հետաքրքրվել էր՝ սոցաշխատողների թերացում կա՞ այս հարցում:

Ըստ նախարարի՝ անապահով ընտանիքները գնահատվում են տարեկան մեկ անգամ, և եթե լինում է որևէ ահազանգ, զբաղվում են երեխաների հարցով: Արսեն Թորոսյանն անձամբ մի քանի երեխաների դեպքով ամեն օր զբաղվում է:

«Պետք չէ ուռճացնել դժբախտությունը և սարքել, որ ամբողջությամբ այդպիսի վիճակ է հանրապետությունում: Դժբախտաբար, նման դեպքեր կան, ճգնաժամային կենտրոններում ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, որոնց մասով մենք նախապես իմացել ենք, որ նման իրավիճակ է, և վերցրել ենք ընտանիքից՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշման համաձայն և պահում ենք մեր կենտրոններում:

Բայց նաև լինում են դեպքեր, որոնք գնահատվում են ոչ այդքան սուր, և չեն վերցվում երեխաները: Լինում են դեպքեր, երբ վերցնելուց հետո վերամիավորման մասին որոշումներ են կայացվում»,- ասաց նախարարը:

Նախարարը նաև ընդգծեց՝ սա մշտական գործընթաց է, և ԱՍՀՆ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է նմանատիպ հարցերով:

19 Մարտ, 2026 20:58
Վեր