Հայտնի են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները Zarkerak - Հայտնի են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները
Zarkerak Zarkerak - Հայտնի են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները
Հայտնի են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

Հայտնի են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Զորակոչը կհայտարարվի 2026 թվականի մայիս 5-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Կզորակոչվեն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները:

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

 

26 Մարտ, 2026 15:07
Վեր