Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է կառուցվող անկախ կյանքի կենտրոնի աշխատանքների ընթացքին և որակին Zarkerak - Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է կառուցվող անկախ կյանքի կենտրոնի աշխատանքների ընթացքին և որակին
Zarkerak Zarkerak - Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է կառուցվող անկախ կյանքի կենտրոնի աշխատանքների ընթացքին և որակին
Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է կառուցվող անկախ կյանքի կենտրոնի աշխատանքների ընթացքին և որակին

Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է կառուցվող անկախ կյանքի կենտրոնի աշխատանքների ընթացքին և որակին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Մեծամորի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանի հետ այցելել է Մեծամորում կառուցվող անկախ կյանքի կենտրոն։

 

656812824_1363701235801690_453277195846461015_n.jpg (506 KB)656633958_1363701229135024_4238818543675213978_n.jpg (538 KB)

Ինչպես հայտնել են ԱՍՀՆ-ից, նախարարը շրջել է կենտրոնի տարածքում՝ տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև դրանց որակական չափանիշներին։ Նա շեշտել է, որ նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն սահմանված ժամկետում՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն։

Նախարար Թորոսյանն ընդգծել է կենտրոնի դերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման, ինչպես նաև նրանց անկախ կյանքի հմտությունների զարգացման գործում։

659803105_1363701325801681_5121601147079759315_n.jpg (836 KB)

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Գեղակերտ համայնքում գտնվող համայնքային փոքր տանը, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքների արդյունքներին, դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման պայմանները։

26 Մարտ, 2026 20:00
Վեր