Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա Zarkerak - Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա
Zarkerak Zarkerak - Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա
Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա

Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ այս ամռանից Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա։

Այն կփոխարինի ԱՄՆ գանձապետի ստորագրությանը, որը դրվում է 1861 թվականից։ Ավանդաբար ԱՄՆ ֆինանսների նախարարի և գանձապետի ստորագրությունները հայտնվում են դոլարների վրա և նոր որոշմամբ՝ կընդհատվի 165-ամյա ավանդույթը, ըստ որի գանձապետի ստորագրությունը թղթադրամների պարտադիր տարր էր:

Թրամփի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ստորագրություններով 100 դոլար անվանական արժեքով առաջին թղթադրամները կսկսեն տպագրվել 2026 թվականի հունիսին։ Դրան կհետևեն այլ անվանական արժեքներով թղթադրամներ։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ Միացյալ Նահանգների և նախագահ Թրամփի պատմական նվաճումները ճանաչելու ավելի հզոր միջոց չկա, քան նրա ստորագրությամբ դոլարային թղթադրամների թողարկումը։

Օրենքն արգելում է արժույթի վրա դեռևս ողջ մարդկանց դիմանկարներ պատկերելը, ուստի նախագահների դեմքերը թղթադրամների վրա չեն փոխվի։

27 Մարտ, 2026 15:24
Վեր