Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ընդունում է ռուսաստանցի օլիգարխի զարմիկի՝ Նարեկ Կարապետյանի գրազի առաջարկն ու գրազ գալիս 1 միլիարդ դոլարի վրա:
Ռուբինյանը նշել է, որ եթե իրենք են պարտվում, Նարեկ Կարապետյանն ու նրա ընտանիքը պարտավորվում են 1 մլիլիարդ դոլար վճարել ՀՀ պետական բյուջե, իսկ իր պարտվելու դեպքում՝ ինքը պատրաստ է սպիտակ թղթի վրա իրեն ուղղված ցանկացած առաջադրանք կատարել, անգամ եթե նշված լինի՝ ինքնասպան լինել:
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ 12 ժամ է տալիս՝ հրապարակային հաստատելու համար գրազը:
«Այլապես կֆիքսեմ, որ նրանք օդ են, ինչպես իրենց բոլոր ասածները»,- նշել է Ռուբինյանը:


