Թրամփը ցանկանում է «գրավել Իրանի նավթն» ու Խարգ կղզին Zarkerak - Թրամփը ցանկանում է «գրավել Իրանի նավթն» ու Խարգ կղզին
Zarkerak Zarkerak - Թրամփը ցանկանում է «գրավել Իրանի նավթն» ու Խարգ կղզին
Թրամփը ցանկանում է «գրավել Իրանի նավթն» ու Խարգ կղզին

Թրամփը ցանկանում է «գրավել Իրանի նավթն» ու Խարգ կղզին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն հինգերորդ շաբաթ, և ինքը ցանկանում է «գրավել Իրանի նավթն» ու Խարգ կղզին, որի միջոցով Իրանն արտահանում է իր նավթի 90%-ը՝ երկրի եկամտի հիմնական աղբյուրը, գրում է CNBC-ն։

Կիրակի Financial Times-ի հետ հարցազրույցում Թրամփն ասել է, որ «կնախընտրեր ստանձնել իրանական նավթի վերահսկողությունը»՝ այդ հնարավոր քայլը համեմատելով այս տարվա սկզբին Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության հետ, որտեղ Միացյալ Նահանգները, փաստացիորեն, վերահսկողություն ձեռք բերեց լատինամերիկյան երկրի նավթարդյունաբերության նկատմամբ՝ նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո:

Reuters-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը քննարկել է Խարգ կղզի ցամաքային ուժեր ուղարկելու հարցը, սակայն կան մարդիկ, որոնք զգուշացրել են, որ նման գործողությունը «շատ ռիսկային» է։ Թեհրանը կարող է կղզի ուղարկել հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Financial Times-ի հետ հարցազրույցում Թրամփը խոստովանել է, որ մտադիր է Իրանից նավթը վերցնել, բայց մի քանի «հիմար» մարդիկ դա չեն ընդունում:

«Գուցե մենք վերցնենք Խարգ կղզին, գուցե՝ ոչ։ Մենք շատ տարբերակներ ունենք։ Դա նաև նշանակում է, որ մենք ստիպված կլինենք այնտեղ մնալ որոշ ժամանակ»,- հավելել է Թրամփը։

Նրա հայտարարությունները հնչել են տարածաշրջանում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընդլայնման ֆոնին, ինչը մեծացնում է էներգետիկ և ենթակառուցվածքային ռիսկերը և հանգեցնում նավթի գների կտրուկ աճի:

Իր հերթին, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իրանական զորքերը «սպասում են ամերիկացի զինվորների վայրէջքին, որպեսզի կարողանան կրակ բացել նրանց վրա»։ Washington Post-ի հաղորդման համաձայն՝ Պենտագոնն Իրանում պատրաստվում է ցամաքային գործողությունների: Ուրբաթ տարածաշրջան է ժամանել մոտ 3500 զինծառայող, 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հազարավոր զինվորներ նույնպես հրաման են ստացել աջակցել ռազմական գործողություններին։

30 Մարտ, 2026 13:42
Վեր