Կրակոցներ՝ Արարատում․ հայտնաբերվել են 55-ից ավելի կրակված պարկուճներ, վնասված մեքենաներ. կա վիրավոր Zarkerak - Կրակոցներ՝ Արարատում․ հայտնաբերվել են 55-ից ավելի կրակված պարկուճներ, վնասված մեքենաներ. կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Կրակոցներ՝ Արարատում․ հայտնաբերվել են 55-ից ավելի կրակված պարկուճներ, վնասված մեքենաներ. կա վիրավոր
Կրակոցներ՝ Արարատում․ հայտնաբերվել են 55-ից ավելի կրակված պարկուճներ, վնասված մեքենաներ. կա վիրավոր

Կրակոցներ՝ Արարատում․ հայտնաբերվել են 55-ից ավելի կրակված պարկուճներ, վնասված մեքենաներ. կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 30-ին հերթական հանդուգն կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ անձը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ նշված կրակոցից բարեբախտաբար տուժածներ չկան։

Վանաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական և համայնքային ոստիկանների հասցեին՝ ասելով. «Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Եվ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։ Դեպք, որն իրավապահների կողմից ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ամբողջ գյուղում, ինչո՞ւ միայն գյուղում, նաև մարզում իրենց անուններն են շոշափվում։ Ո՞վ է տեսել առանձնապես ծանր հանցագործություն տեղի ունենա ու մարզի իրավապահներն իրականացնեն թերի աշխատանք ու դրա արդյունքում տեղի է ունենա մեկ այլ հանցագործություն։

02 Ապրիլ, 2026 18:13
Վեր