Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովին Zarkerak - Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովին
Zarkerak Zarkerak - Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովին
Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովին

Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում. 

 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ Համաժողովի հարգելի պատվիրակներ, այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը․

 

1. Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։

 

2. Որպես Կուսակցության ՀՀ Վարչապետի թեկնածու հաստատել Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։

 

3. Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում Կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է Վարչության որոշմամբ և տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։

 

Լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահող և քարտուղարներ։

 

Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար Վարչության նախագահի և տեղակալների թեկնածություննները։

 

Մինչ հանդիպում։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

04 Ապրիլ, 2026 13:55
Վեր