Շարունակում են առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. Արսեն Թորոսյան Zarkerak - Շարունակում են առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. Արսեն Թորոսյան
Zarkerak Zarkerak - Շարունակում են առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. Արսեն Թորոսյան
Շարունակում են առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. Արսեն Թորոսյան

Շարունակում են առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. Արսեն Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մայր Թերեզայի անվան միսիոներների հասարակական կազմակերպություն ու «Սորս» հիմնադրամ, որոնք վերականգնողական, սոցիալ-հոգեբանական և մի շարք այլ ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

 

Նախարարը շրջել է կենտրոններում, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու ծրագրերին, շփվել երեխաների հետ։

 

 

Կազմակերպությունների աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացման գործում ներգրավված կազմակերպությունների դերը։

 

Նախարարն ընդգծել է, որ ոլորտային քաղաքականության առանցքում շարունակում է առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

09 Ապրիլ, 2026 20:41
Վեր