Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սենց աբսուրդ դեռ չի եղել: «Ուժեղ Հայաստան»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը հրապարակել են իրենց նախընտրական ցուցակները, երկու դեպքում էլ իրենց երկուսի առաջին համարները չեն լինելու իրենց վարչապետի թեկնածուները, այսինքն՝ իրենք ֆեյք լիդերներ են»,-իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ն ասում է, որ իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Սամվել Կարապետյանը, ինչը սուտ է. «ՀՀ սահմանադրության համաձայն նա չի կարող լինել ո՛չ թեկնածու, ո՛չ էլ վարչապետ, իսկ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ ինքը չի լինելու վարչապետ, որովհետև հների էջը փակված է, այսինքն՝ ինքն ընդունում է, որ հին է և պետք է լինեն ապագայի վարչապետներ, ինքն ունի մի քանի ապագայի վարչապետի թեկնածու, բայց ոչ ոքի անունը չի տալիս: Դա նման է նրան, որ գնաք բժշկի վիրահատվելու, ձեզ մոտենա բժիշկը, ասեք՝ դուք եք ինձ վիրահատելու, ասի՝ չէ, ասեք, իսկ ով է վիրահատելու, ասի՝ չեմ կարող ասել, հետո ինչ-որ մեկին բերեն, ասեն ինքն է վիրահատելու, ասեք ինքը բժիշկ է, ասեն՝ չէ, փաստաբան է, ձեզ վիրահատելու է փաստաբանը»:
Կոնջորյանը նշեց, որ ուրիշ աբսուրդ էլ կա. «Ե՛վ «Ուժեղ Հայաստան»-ի, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ի երկրորդ համարները Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքով պատգամավոր են եղել ոչ վաղ անցյալում, «Ուժեղ Հայաստան»-ի երկրորդ համարն Արամ Վարդևանյանն է, «Բարգավաճ Հայաստան»-ինը՝ Անդրանիկ Թևանյանը, երկուսն էլ կեսից մանդատը դրել են, գնացել սկսել են զբաղվել ուրիշ գործով: Հետաքրքիրը որն է, որ և՛ «Ուժեղ Հայաստան»-ը, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ն ասում են, որ իրենք հների հետ կապ չունեն, ո՞նց կապ չունեք: Դուք ոչ միայն հների հետ կապ ունեք, դուք հներն եք, հին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչները, իսկ հին քաղաքական համակարգի էջը Հայաստանում վերջնականապես փակված է»:


