«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով Zarkerak - «Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով
Zarkerak Zarkerak - «Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով
«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով

«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռոսատոմի» 108 աշխատակից լքել է ատոմակայանը՝ ուղևորվելով Սպահան։ Տեղում մնում է քսան ռուս մասնագետ, որոնք պատասխանատու են սարքավորումների անվտանգության համար։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ տեղեկացնելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական շարունակվող պատերազմի ֆոնին, «Ռոսատոմը» Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ անցկացնում է Իրանի Բուշերի ատոմակայանի աշխատակիցների վերջնական ռոտացիա։

Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Իրանի իշխանությունները և պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ արկը հարվածել է Բուշերի ատոմակայանի հարակից տարածքին, հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից Իրանի քաղաքացի։ Բացի դրանից՝ բեկորները և պայթյունի ալիքը վնասել են ատոմակայանի տարածքում գտնվող շենքերից մեկը։

Կասկածելի հարձակումից հետո ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։

14 Ապրիլ, 2026 22:15
Վեր