Խոշոր հրդեհ Չինաստանում. այրվում է BYD-ի գործարանը Zarkerak - Խոշոր հրդեհ Չինաստանում. այրվում է BYD-ի գործարանը
Zarkerak Zarkerak - Խոշոր հրդեհ Չինաստանում. այրվում է BYD-ի գործարանը
Խոշոր հրդեհ Չինաստանում. այրվում է BYD-ի գործարանը

Խոշոր հրդեհ Չինաստանում. այրվում է BYD-ի գործարանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չինական BYD ընկերության գործարանում հրդեհ է բռնկվել։ Էլեկտրական մեքենաներ արտադրող BYD-ն հայտնել է, որ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Շենժենի արդյունաբերական համալիրի բազմահարկ կայանատեղիում։ Կայանատեղին օգտագործվել է «փորձարկվող և շահագործումից հանված մեքենաների» համար։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները մարել են հրդեհը։

Ականատեսների խոսքով՝ հսկայական հրդեհը երկինքը ծածկել է խիտ սև ծխով։ Կրակը կլանել է բազմահարկ շենքի զգալի հատվածը։

Հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ BYD-ն փորձում է կայունացնել իր աշխատանքը տարվա դժվար սկզբից հետո. ընկերության ընդհանուր վաճառքը նվազում է յոթերորդ ամիսն անընդմեջ։

14 Ապրիլ, 2026 17:48
Վեր