ՇՄ փոխնախարարը շվեդ գործընկերների հետ այցելել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք Zarkerak - ՇՄ փոխնախարարը շվեդ գործընկերների հետ այցելել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք
Zarkerak Zarkerak - ՇՄ փոխնախարարը շվեդ գործընկերների հետ այցելել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք
ՇՄ փոխնախարարը շվեդ գործընկերների հետ այցելել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք

ՇՄ փոխնախարարը շվեդ գործընկերների հետ այցելել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը Շվեդիայի բարձրաստիճան պատվիրակությունը՝ պետքարտուղար Կարին Յուհլինի հետ և և գործընկեր կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արարատյան դաշտում գտնվող «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք։

Պատվիրակությունն այցելել է Խոր Վիրապի ջրաճահճային տարածք, որը ներառված է միջազգային նշանակության ջրաճահճային տարածքների ցանկում, որտեղ ներկայացվել են ծրագրի ընթացքը և իրականացվող վերականգնողական աշխատանքները։ Տարածքը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար և հանդիսանում է չվող թռչունների կարևոր հանգրվան։

Ծրագրի նպատակն է ավելացնել կայուն լանդշաֆտների կառավարման ներքո գտնվող տարածքները և խթանել կայուն տնտեսական գործունեությունը թիրախային համայնքներում։

Ծրագրի շրջանակում 1.61 հա տարածքում ստեղծվել է ջրաճահճային համակարգ, որի արդյունքում ավելացել է թռչնատեսակների քանակը․ բնադրողները՝ 38-ից դարձել են 55, իսկ չվողները՝ 31-ից 61։

2024 թվականին իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, սակայն ընդգծվել է, որ էկոհամակարգի լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ են ավելի լայնածավալ միջամտություններ։

14 Ապրիլ, 2026 20:19
Վեր