Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի Zarkerak - Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի
Zarkerak Zarkerak - Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի
Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում միջադեպ-ծեծկռտուք է եղել:

Մեզ հասած տեղեկություններով՝ միջադեպ-ծեծկռտուքը եղել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Նաիրի Հոխիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Խաչատրյանի միջև:

Ըստ նույն տեղեկությունների՝ Հոխիկյանը հարվածել է Խաչատրյանին և ահաբեկել ատրճանակով:

Մենք նաև տեղեկություններ ենք ստացել, որ վիճաբանությունը ծագել է նախընտրական պաստառի հետ կապված հարցից, որից հետո Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումներ է կատարել՝ վիրավորելով Խաչատրյանին և իշխող ուժի այլ անդամների, այնուհետև Խաչատրյանը Հոխիկյանից պարզաբանում է պահանջել, թե ինչու է վիրավորում: Հոխիկյանը, սակայն, չկարողանալով հիմնավորել իր քայլերը, հարվածել է Խաչատրյանին:

ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

Իսկ թե ի՞նչ ատրճանակով է Հոխիկյանը ահաբեկել, հավելյալ մանրամասներ չհայտնեցին:

31 Մայիս, 2026 18:50
Վեր