Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացրել Երևանում:
Իր եզրափակիչ ելույթում վարչապետը խոսել է ՀՀ կառավարության՝ նախորդ տարիների ձեռքբերումների ու ընթացիկ ծրագրերի, նախընտրական անելիքների մասին:
Վարչապետը հիշեցրել է մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան այցելած բարձրաստիճան առաջնորդներին, մինչ գագաթնաժողովը նախորդ տարիների ընթացքում իր ունեցած պետական հանդիպումները, ձեռք բերած պայմանավորվածությունները:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունն այլևս հակամարտության փակուղի չէ, այլ խաղաղության խաչմերուկ է: ԱՄՆ-ի Պետքարտուղարն ընդամենը մեկ ժամով եկավ Հայաստան, ստորագրվեց 3 փաստաթուղթ, բայց այցը մեկ փաստաթղթի ստորագրման համար էր՝ ԹՐԻՓ նախագծի նախաստորագրման: Պատկերացրեք էդ փաստաթղթի կարևորությունը: Այդ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի մեզ համար, այն հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը»,- ասել է Փաշինյանը:


