Նոր օրենսդրական կարգավորումներ կառուցապատողների գործունեության համար Zarkerak - Նոր օրենսդրական կարգավորումներ կառուցապատողների գործունեության համար
Zarkerak Zarkerak - Նոր օրենսդրական կարգավորումներ կառուցապատողների գործունեության համար
Նոր օրենսդրական կարգավորումներ կառուցապատողների գործունեության համար

Նոր օրենսդրական կարգավորումներ կառուցապատողների գործունեության համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ տեղի է ունեցել քննարկում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի, արդարադատության նախարարության, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը իր ելույթում նշել է, որ նախորդ տարի հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից ուսումնասիրություն է իրականացրել կառուցապատման ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ։

Մասնավորապես օֆերտայի ֆուլում գովազդվող բովանդակության, հատկապես ենթակառուցվածքների մասով չիրականացում, բնակարանների հանձնման ժամկետների ուշացումներ, շենքերի սպասարկմանն առնչվող հարցեր և այլն։ Առկա խնդիրների կարգավորման նպատակով առաջարկներ են ներկայացվել լիազոր մարմիններին, և արդեն մշակվել ու քննարկումների փուլում  են գտնվում երկու կարևոր օրենքների նախագծեր, որոնք ուղղված են  ընկերությունների բարեխիղճ գործունեության և սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմանը։ 

Առաջարկվում է ձևավորել մասնագիտացված կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություններ (ԻԿԿ), որոնք կվարկանիշավորեն ընկերություններին, վերջիններիս համար կսահմանվեն թափանցիկության պահանջներ՝ պարտադիր աուդիտ, պաշտոնական կայքի առկայություն և այլն, նախատեսվում է գնորդների կողմից վճարված գումարների ետվերադարձի ռիսկերի ապահովագրում (օրինակ՝ ապահովագրության, բանկային երաշխիքի կամ կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված գումարի սառեցման միջոցով)՝ սնանկացման ռիսկերից խուսափելու նպատակով։

Քննարկմանը մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները դրական են արձագանքել ներկայացված նախաձեռնություններին՝ առանձին հարցերի շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները։

14 Ապրիլ, 2026 18:20
Վեր