Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2018 թվականից հետո մենք նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք․ վերցնել մի բան և կրկնապակել հասկանում եք դա ինչ ծախս է: Այս մասին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հաջորդիվ նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն սպառողական զամբյուղին, հետվճարի համակարգն ենք ներդրել, երրորդ և յուրաքնչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության ծրագիրն ենք ներդրել»,-ասաց նա և նշեց, որ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի, նպաստի ծրագիրն են վերափոխել, բազային նպաստն են ավելացրել:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ բնակարանային ոլորտում 320 միլիարդ դրամ գումար են վերադարձրել ՀՀ քաղաքացիներին: «Այժմ հանրապետությունում խնդրի ունենք վթարային շենքերի հետ կապված, բայց դա միայն սոցիալական ծրագիր չէ, այլ նաև տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորություններ են, որին կառավարությունը կմասնակցի և կարող եմ ասել, որ Երևանում այդ բանաձևով 90 տոկոսով կլուծենք այդ հարցերը»,-ասաց նա


