Էդուարդ Հակոբյանը և Էլիզաբետտա Ֆալչետին քննարկել են ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Zarkerak - Էդուարդ Հակոբյանը և Էլիզաբետտա Ֆալչետին քննարկել են ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Zarkerak Zarkerak - Էդուարդ Հակոբյանը և Էլիզաբետտա Ֆալչետին քննարկել են ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Էդուարդ Հակոբյանը և Էլիզաբետտա Ֆալչետին քննարկել են ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Էդուարդ Հակոբյանը և Էլիզաբետտա Ֆալչետին քննարկել են ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջից:

 

«ՎԶԵԲ-ի հետ շարունակական համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը հաստատում են մեր միջև ձևավորված կայուն և արդյունավետ գործընկերությունը:

 

Հանդիպմանը քննարկել ենք ընթացիկ ծրագրերը, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացումը, Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների նախագծերը, սահմանային անցակետերի սարքավորումների արդիականացման ծրագիրը, ինչպես նաև ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- նշված է գրառման մեջ։

 

 

29 Ապրիլ, 2026 12:59
Վեր