Այս պահին 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք. Անահիտ Ավանեսյան Zarkerak - Այս պահին 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք. Անահիտ Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Այս պահին 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք. Անահիտ Ավանեսյան
Այս պահին 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք. Անահիտ Ավանեսյան

Այս պահին 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք. Անահիտ Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առողջապահության նախարարությունը 2027 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության համար նախատեսված ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունի»,-հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2027 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ մենք քննարկելու ենք պետական սուբսիդավորման հատվածը, գիտեք, որ պետությունն այսօր մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրական վճարները. մինչև 18 տարեկաններ, 65+ տարիքի անձինք և հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցողների համար պետությունը տարեկան ամեն անձի համար վճարում է 129600 դրամ: Բացի դրանից, նաև աշխատող և ապահովագրավճար վճարողների համար պետությունն էլի ամսական 6000 դրամի չափով սուբսիդավորում է իրականացնում»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավելեց՝ 2027 թվականի այս սուբսիդավորման շարունակականությունը միջնաժամկետ ծախսային ծրագրերով արդեն իսկ հաստատվել է, սակայն 2027 թվականի բյուջեում դեռ քննարկումների տեղ կա: 

«Ամեն տարի Առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա աշխատանքների հաշվետվությունն Ազգային ժողովում և ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եզրակացությունը՝ արդյոք պե՞տք է վերանայել, թե՞ ոչ: Այս պահին մենք 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք»,- նշեց նախարարը:

 

29 Ապրիլ, 2026 14:11
Վեր