Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ հունիսի 7-ից հետո կվերադառնա իբրև վարչապետ ու կլուծի ԵԱՏՄ-ում առկա բոլոր հարցերը։
Վարչապետը հիշեցրել է, որ ինքը ԵԱՏՄ երկու բարձրագույն մարմինների անդամ է: Նա վստահեցրել է, որ ինքն ամեն ինչ անելու է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ։
՛՛Լուկաշենկոն ասում էր, թե ՀՀ-ն ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտ ու ձեռ է ընկել, թե ՀՀ-ն գնում է ԵՄ, ակտիվացրել է իր գործակալին, որ նա ՀՀ-ն շղթայի այնպես, ինչպես շղթայված էր 2018-ից։
ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է 2 բարձրագույն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։
Այդ սին հայտարարություններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Ընտրություններից հետո կվերադառնամ, ԵԱՏՄ նիստին կմասնակցի փոխվարչապետը՛՛,-ասել է Փաշինյանը:


