Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին Zarkerak - Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Zarkerak Zarkerak - Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության Ազգային տոնի առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Նորին մեծություն թագավոր Չարլզ Երրորդի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության՝ մեզ միավորող ընդհանուր արժեքների վրա։

Ուրախ էի Ձեզ հյուրընկալել Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում մեր համատեղ հռչակագրով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը վստահաբար նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ու քաղաքական երկխոսության ամրապնդմանը։

Բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

13 Հունիս, 2026 20:25
Վեր