Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 12։30-ի սահմաններում Հրազդան քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Վարդան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


