Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումը անխուսափելիորեն ծանր հետևանքներ կունենա շարքային հայ քաղաքացիների համար»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, թե Արևմուտքը Հայաստանը դիտարկում է միայն որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և հետաքրքրված է քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերություններ պաշտպանող բոլոր ուժերից։
«ԵՄ երկրները բացարձակապես հետաքրքրված չեն տասնամյակների ընթացքում կառուցված կապերի խզման անխուսափելի ծանր հետևանքներով շարքային քաղաքացիների համար», - ասել է Մեդվեդևը՝ ըստ «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայության։


