Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը։
Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վերջին օրերին սահմանվել են մի շարք պատմական ջերմաստիճանային ռեկորդներ․
Բացի այդ, հունիս ամսվա պատմական ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ երեք օր անընդմեջ։
Շոգի ալիքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի հարյուրի։
Հաղորդվում է նաև, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով անկել են միլիոնավոր գյուղատնտեսական կենդանիներ»,-նշել է նա։

