Սպերցյանը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա Zarkerak - Սպերցյանը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա
Zarkerak Zarkerak - Սպերցյանը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա
Սպերցյանը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա

Սպերցյանը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում։ Այս մասին հայտնում է ռուս լրագրող Իվան Կարպովը։

Աղբյուրի համաձայն՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ 26-ամյա կիսապաշտպանը սաուդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի «3+1» ձևաչափով, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում նա անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

28 Հունիս, 2026 17:18
Վեր