Սաուդյան Արաբիայում ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 14 մարդ Zarkerak - Սաուդյան Արաբիայում ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 14 մարդ
Zarkerak Zarkerak - Սաուդյան Արաբիայում ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 14 մարդ
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 14 մարդ

Սաուդյան Արաբիայում ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 14 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սաուդյան «Saudi Aramco» ընկերության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Ռաս-Տանուրա քաղաքում՝ հունիսի 28-ի առավոտյան։ Վթարի հետևանքով ուղղաթիռում գտնվող բոլոր 14 մարդը զոհվել են։ Այս մասին հայտնել է երկրի Էներգետիկայի նախարարությունը։

Զոհվածները բոլորը եղել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ։

Նշվում է, որ ներկայում ընթանում է պաշտոնական քննություն՝ պարզելու, թե ինչն է պատճառ դարձել ուղղաթիռի ընկնելուն։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ վթարի պատճառները դեռ հայտնի չեն։

Սաուդյան կողմը նաև իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

28 Հունիս, 2026 18:44
Վեր