Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ հունիսի 27-ի համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով:
«Հունիսի 1-ից ի վեր լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը կազմել է արդեն 17 սմ։
Այս ցուցանիշով 2026 թվականն արդեն հավասարվել է 1993 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքին, և առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որպեսզի առաջիկա օրերին այն գերազանցի 1993 թվականի ցուցանիշը»,- իր էջում գրել է Ազիզյանը:


