Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Zarkerak - Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
Zarkerak Zarkerak - Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3:30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս, պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։

 

Հանգամանքները պարզվում են։

29 Հունիս, 2026 13:54
Վեր