Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանi Zarkerak - Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանi
Zarkerak Zarkerak - Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանi
Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանi

Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանi

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գիշերն անհայտ անձը ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրել։ Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող Հայր Լուի Ֆրոլիայի փողոցում: Հանրային անվտանգության վարչության նախնական տվյալների համաձայն՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ անձը դեպքի վայրում թողել ուսաօարկ, որը պայթել է մարդկանց մոտենալուց հետո` հաղորդում է BFMTV-ն:

 

Պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են։ Figaro-ի տվյալներով՝ տուածները ուկրաինացի օլիգարխ են, նրա կինը և երեխան։ Խոսքը Վադիմ Երմոլաևի՝ «Ալեֆ» կորպորացիայի հիմնադիրի և Դնեպրի խոշորագույն շինարարներից մեկի մասին է։

 

2021 թվականին Forbes Ukraine-ն Վադիմ Երմոլաևին ներառել է 100 ամենահարուստ ուկրաինացիների ցանկում՝ 220 միլիոն դոլար կարողությամբ։

 

Բացի այդ, Մոնակոյի պետական ​​նախարարը BFMTV-ին հայտնել է, որ նախապես հաղորդված երեք տուժածներից բացի, հոսպիտալացվել է ևս չորս մարդ։

 

Միջադեպը Մոնակոյի իշխանությունները որակել են ահաբեկչություն և նշել, որ պատմության մեջ այն առաջինն է։ Ֆրանսիայի Նիս քաղաքի քաղաքապետ Էրիկ Չիոտին նույնպես միջադեպը անվանել է ահաբեկչական հարձակում։

30 Հունիս, 2026 10:05
Վեր