Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտության ընթացքում հասել է գրեթե բոլոր նպատակներին: Այս մասին CNBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ նրանք համաձայնել են գրեթե այն ամենին, ինչ մեզ անհրաժեշտ է», - ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ ռազմական հակամարտությունը հանգեցրել է Իրանի միջուկային զենքի հարցի լուծմանը:
ԱՄՆ նախագահի գնհատմամբ հակամարտության շուրջ չորս ամիսը համեմատաբար կարճ ժամանակահատված է եղել, որի ընթացքում ԱՄՆ-ի զինվորականները կարողացել են հասնել իրենց նպատակներին:
Միացյալ Նահանգներն ու Իրանը հունիսի 18-ի գիշերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, ԱՄՆ-ի սահմանափակումների աստիճանական վերացում, Հորմուզի նեղուցի շրջափակման վերացում և Իրանի միջուկային ծրագրի քննարկում: Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրին, երկրների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին:

