Մանդատները վերցրին, հիմա հերթը մեկ դրամով աշխատելունն է Zarkerak - Մանդատները վերցրին, հիմա հերթը մեկ դրամով աշխատելունն է
Zarkerak Zarkerak - Մանդատները վերցրին, հիմա հերթը մեկ դրամով աշխատելունն է
Մանդատները վերցրին, հիմա հերթը մեկ դրամով աշխատելունն է

Մանդատները վերցրին, հիմա հերթը մեկ դրամով աշխատելունն է

«Ուժեղները» վերցնում են պատգամավորական մանդատները։ Սա նշանակում է, որ նրանք դառնում են պետական իշխանության իրականացման մասնակիցներ։ Հայաստանում ընդունված է ընդդիմությանը ներկայացնել որպես իշխանությանը հակակշիռ, սակայն իրականում խորհրդարանական ընդդիմությունն էլ է պետական իշխանության մի մասը՝ իր սահմանադրական լիազորություններով, վերահսկողական գործառույթներով և քաղաքական պատասխանատվությամբ։

Հենց այդ պատճառով այժմ ժամանակն է, որ «Ուժեղները» սեփական օրինակով ապացուցեն՝ իրենց նախընտրական խոստումները պարզապես գեղեցիկ կարգախոսներ չէին։ Նրանց առաջնորդները հայտարարում էին, որ եթե իշխանության գան, պատրաստ են աշխատել ընդամենը մեկ դրամ աշխատավարձով։ Եթե դա սկզբունք էր, ապա ինչո՞ւ այդ սկզբունքը պետք է վերաբերի միայն վարչապետի պաշտոնին։ Ինչո՞ւ նույն սկզբունքը չպետք է կիրառեն նաև իրենց պատգամավորները, որոնք առաջիկա հինգ տարին զբաղեցնելու են բարձր պետական պաշտոններ և իրականացնելու են իշխանական գործառույթներ։

Եթե գաղափարն այն էր, որ քաղաքականությունը հարստանալու միջոց չէ, ապա այդ գաղափարը պետք է տարածվի բոլորի վրա։ Իսկ եթե մեկ դրամով աշխատելու խոստումը պարզապես նախընտրական ազդեցիկ հայտարարություն էր, ապա հասարակությունն իրավունք ունի դա նույնպես տեսնել և համապատասխան հետևություններ անել։

Հիմա «ուժեղներն» ունեն բացառիկ հնարավորություն ապացուցելու, որ իրենց խոսքն արժեք ունի։ Թող իրենց ամբողջ խմբակցությունը հայտարարի, որ առաջիկա հինգ տարին պատգամավորական աշխատավարձը լինելու է մեկ դրամ։ Դա կլինի ոչ միայն խորհրդանշական, այլ նաև քաղաքական պատասխանատվության իրական դրսևորում։

Ի վերջո, սկզբունքները ստուգվում են ոչ թե ընդդիմադիր կարգախոսներով, այլ այն պահին, երբ ձեռքիդ արդեն մանդատն է։

 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

06 Հուլիս, 2026 14:14
Վեր