Պայթուններ Դամասկոսում Մակրոնի պաշտոնական այցի օրը Zarkerak - Պայթուններ Դամասկոսում Մակրոնի պաշտոնական այցի օրը
Zarkerak Zarkerak - Պայթուններ Դամասկոսում Մակրոնի պաշտոնական այցի օրը
Պայթուններ Դամասկոսում Մակրոնի պաշտոնական այցի օրը

Պայթուններ Դամասկոսում Մակրոնի պաշտոնական այցի օրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դամասկոսում Սիրիայի տուրիզմի նախարարության շենքի մոտ պայթուններ են տեղի ունեցել: Ըստ սիրիական SANA գործակալության տեղի ունեցած երկու պայթունների հետևանքով վիրավորել է 18 մարդ է, այդ թվում՝ 4 ոստիկան։

Ըստ գործակալության Սիրիայի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ անվտանգության ուժերը դաշտային գործողությունների ժամանակ հայտնաբերել են երկու պայթուցիկ սարքեր, և մասնագիտացված ստորաբաժանումները սկսել են դրանք վնասազերծելու աշխատանքները։ Սարքերը պայթել են վնասազերծման գործողությունների նախապատրաստական ​​աշխատանքների ընթացքում։

Պայթունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Սիրիա պաշտոնական այցի օրը:

Սիրիայի ՆԳՆ-ից հայտարարել են, որ պայթյունի վայրը գտնվում էր Ֆրանսիայի նախագահի կեցավայրի համար նախատեսված անվտանգության պարագծից դուրս և անմիջական սպառնալիք չէր ներկայացրել նրա պաշտոնական այցի համար։

07 Հուլիս, 2026 14:31
Վեր