ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի Zarkerak - ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի
ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի

ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդեն վեցերորդ գիշերն անընդմեջ Միացյալ Նահանգները և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում: ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությանը հարվածների նպատակն է թուլացնել երկրի ռազմական ներուժը:

Բացի այդ, ամերիկացի զինծառայողները բարձրացել են Օմանի ծոցում նավթատարի վրա, որը փորձել է խախտել Իրանի ծովային շրջափակումը։

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ն թիրախավորել է երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ կամուրջներ, երկաթուղային կայարան և օդանավակայան։ Հարված է հասցվել նաև Հորմուզի նեղուցի հարևանությամբ գտնվող Ղեշմ կղզու մերձակա շրջաններին, Բանդար Աբբասին և Բուշերին։

Իրանական կողմի տվյալով՝ կան զոհեր և վիրավորներ: Վերջին էսկալացիայի հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի:

Իրանն էլ հարվածել է Հորդանանին, Սիրիային, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին:

Սպիտան տան խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ:

Իրանի արտգործնախարարն էլ մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ դիվանագիտությանը դավաճանելու և ավելի վաղ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար: Աբբաս Արաղչին հորդորել է տարածաշրջանի երկրներին՝ թույլ չտալ ԱՄՆ-ին օգտագործել այնտեղ տեղակայված բազաները՝ Իսլամական Հանրապետության տարածքը թիրախավորելու համար:

17 Հուլիս, 2026 15:28
Վեր