Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել Zarkerak - Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել
Zarkerak Zarkerak - Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է թուրքական BOTAŞ ընկերության և Իրաքի պետական նավթային SOMO և NOC ընկերությունների միջև տարեկան համաձայնագրի ստորագրման մասին, որը կապահովի Իրաք-Թուրքիա նավթատարի օգտագործումը հում նավթի տեղափոխման համար:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է օրական մինչև 750000 բարել նավթի տարանցում և կգործի մինչև նոր երկարաժամկետ պայմանագրի կնքումը:

Բայրաքթարը նշել է, որ Իրաքը թուրքական «Ջեյհան» նավահանգստին կապող նավթամուղը շարունակում է մնալ համաշխարհային շուկաներ նավթ մատակարարելու ռազմավարական ուղի և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Թուրք նախարարը հավելել է, որ Անկարան և Բաղդադը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, որպեսզի «Ջեյհան»-ով արտահանվի ոչ միայն իրաքյան նավթը, այլև տարածաշրջանի այլ էներգետիկ ռեսուրսները:

01 Օգոստոս, 2026 19:13
Վեր