Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել Zarkerak - Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Zarkerak Zarkerak - Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել

Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել։ Ինչպես տեղեկացանք Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները։

Դեսպանությունից հայտնել են, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել մատակարարումների ծավալները։

Հաջողությամբ ավարտվել են նաև հայկական ձկնարտադրանքը վրացական շուկայում իրացնելու շուրջ բանակցությունները։ Արդյունքում հայկական բարձրորակ ձկնարտադրանքը ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շարունակելու է աշխատանքները՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը։

 

01 Օգոստոս, 2026 20:10
Վեր