Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է 4 լեռնագնացի մարմին. 6 մարդու որոնումները շարունակվում են Zarkerak - Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է 4 լեռնագնացի մարմին. 6 մարդու որոնումները շարունակվում են
Zarkerak Zarkerak - Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է 4 լեռնագնացի մարմին. 6 մարդու որոնումները շարունակվում են
Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է 4 լեռնագնացի մարմին. 6 մարդու որոնումները շարունակվում են

Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է 4 լեռնագնացի մարմին. 6 մարդու որոնումները շարունակվում են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանի Բրոդ Պիկ լեռան վրա ձնահյուսի հետևանքով անհետ կորած միջազգային արշավախմբի անդամներից չորսի մարմինը հայտնաբերվել է, առնվազն վեց լեռնագնացի որոնումները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է  Associated Press-ը, օգոստոսի 1-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են Պակիստանի բանակի ուղղաթիռների և փորձառու լեռնագնացների ներգրավմամբ։ Որոնումները նախորդ օրը դժվարացել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Զոհերից երեքը նույնականացվել են։ Նրանք են Օմանի քաղաքացի Նադիրա Ահմեդը, ԱՄՆ քաղաքացի Մալորի Գեյսը և Նեպալի քաղաքացի Բահադուր Գուրունգը։ Չորրորդ զոհի ինքնության մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հրապարակվել։

Տասը անդամից բաղկացած միջազգային արշավախումբը հուլիսի 30-ին կորցրել է կապը բազային ճամբարի հետ՝ լեռան գագաթ բարձրանալու փորձի ժամանակ ձնահյուսի տակ մնալուց հետո։

Արշավախմբի կազմում եղել են հինգ նեպալցի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Օմանի, Պակիստանի և Չինաստանի քաղաքացիներ։ Խումբը ղեկավարել է նեպալցի հայտնի լեռնագնաց Նիրմալ Պուրջան, որը շարունակում է անհետ կորած համարվել։

Պակիստանի Ալպյան ակումբից հայտնել են, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ չնայած ողջ մնացածներին հայտնաբերելու հույսերի նվազմանը։

8051 մետր բարձրությամբ Բրոդ Պիկն աշխարհի 12-րդ ամենաբարձր գագաթն է։ Այն գտնվում է Պակիստանի հյուսիսային Գիլգիթ-Բալտիստան շրջանում՝ Կարակորում լեռնաշղթայում։

01 Օգոստոս, 2026 18:27
Վեր