Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև վերասոցիալականացման գործընթացի բազմազանությունը ապահովելու նպատակով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ հիմնարկում հյուրընկալվել էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մարզիչ, Շիրակի մարզում ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արմեն Երիցյանը:
Հյուրը հետևել է ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկավող ֆուտբոլային հանդիպմանը, իսկ խաղի ավարտից հետո անցկացրել է կարճատև տեսական և գործնական մարզում՝ ազատազրկված անձանց փոխանցելով մասնագիտական գիտելիքներ և փորձ:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր սեղանի թենիսի մրցաշար՝ ազատազրկված անչափահաս անձանց մասնակցությամբ:
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր վոլեյբոլի մրցաշար: Քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվող մարզական միջոցառումները նպաստում են ազատազրկված անձանց ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, զարգացնում են թիմային աշխատանքի հմտությունները:


