Կառավարության կողմից «ՀԷՑ»-ի ղեկավարություն նշանակելուց հետո բացահայտվեցին ահռելի հավելագրումներ. Կոնջորյան Zarkerak - Կառավարության կողմից «ՀԷՑ»-ի ղեկավարություն նշանակելուց հետո բացահայտվեցին ահռելի հավելագրումներ. Կոնջորյան
Zarkerak Zarkerak - Կառավարության կողմից «ՀԷՑ»-ի ղեկավարություն նշանակելուց հետո բացահայտվեցին ահռելի հավելագրումներ. Կոնջորյան
Կառավարության կողմից «ՀԷՑ»-ի ղեկավարություն նշանակելուց հետո բացահայտվեցին ահռելի հավելագրումներ. Կոնջորյան

Կառավարության կողմից «ՀԷՑ»-ի ղեկավարություն նշանակելուց հետո բացահայտվեցին ահռելի հավելագրումներ. Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Որքա՞ն հավելագրումներ է կատարել «ՀԷՑ»-ը թոշակառուների, զորամասերի, դպրոցների և մանկապարտեզների վրա: Նման հարցադրում ԱԺ-ում ելույթի ժամանակ կատարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ հակադարձելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցադրմանը, թե որքան շահաբաժին է ստացել «Հայփոստ» ընկերությունը պետական կառավարման հանձելուց հետո:

Կոնջորյանը իր խոսքում հիշեցրեց, որ Նարեկ Կարապետյանը՝ ի տարբերություն իրեն եղել է «ՀԷՑ» խորհրդի նախագահը:

«ՀԷՑ»-ը ստրատեգիական կառույց է: Երբ որ Կառավարության կողմից նշանակվեց «ՀԷՑ»-ի կառավարիչ բացահայտվեցին այն ահռելի խախտումները, հավելագրումները, ահռելի ֆինանսական աճպարարությունները, որոնք կատարվել էին»,-ասել է պատգամավորը:

Նա նաև հիշեցրեց, որ «ՀԷՑ»-ի վերաբերյալ քննարկումները ՀՀ ԱԺ-ում սկսվել էին դեռ 2024 թվականին, որի ընթացքում էլ պարզվել էին բոլոր այն խախտումները, որոնք արձանագրել է ինքը:  

03 Օգոստոս, 2026 15:48
Վեր