Պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք, բայց եթե վերցնենք ստոպ կադրեր, հաստատ կլինի ճլորած դեմքի արտահայտություն. Կոնջորյան Zarkerak - Պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք, բայց եթե վերցնենք ստոպ կադրեր, հաստատ կլինի ճլորած դեմքի արտահայտություն. Կոնջորյան
Zarkerak Zarkerak - Պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք, բայց եթե վերցնենք ստոպ կադրեր, հաստատ կլինի ճլորած դեմքի արտահայտություն. Կոնջորյան
Պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք, բայց եթե վերցնենք ստոպ կադրեր, հաստատ կլինի ճլորած դեմքի արտահայտություն. Կոնջորյան

Պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք, բայց եթե վերցնենք ստոպ կադրեր, հաստատ կլինի ճլորած դեմքի արտահայտություն. Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կարծում եմ` դուք նույնիսկ սովորական օրերին, գիշերը ժամը 2-ին չեք ունենում այնքան կայտառ տրամադրություն, ինչպես ունենում եք առավոտյան 10-ին, նորմալ է, որ կարող է ընտրության օրը, որ բոլորն էլ բավական ինտենսիվ աշխատել են, կարող է այդքան կայտառ չլինեն»,-ԱԺ նիստում դիմելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ ասաց ՔՊ խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը նաև նշեց. «Պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք, ունեք նորմալ տրամադրություն, երբեմն կարող է ժպտում եք, բայց եթե վերցնենք ստոպ կադրեր, հաստատ կլինի ճլորած դեմքի արտահայտություն: Հետո մեր գործընկերները հրապարակեցին ուրախ կադրեր, կյանքն էլ է այդպես, ֆոկուսի հարց է, նայած, թե դուք ինչ եք ուզում տեսնել: Դուք մասն եք եղել քաղաքական թիմերի, որոնք ՀՀ-ում ունեն իշխանազավթման ամենամեծ պորտֆոլիոն, որոնց օրոք կազմակերպվել է Հոկտեմբերի 27-ը, Երևանի փողոցներում գնդակահարել են ՀՀ քաղաքացիներին, դուք ինչ հոգեվիճակ ունեիք այն պահերին, երբ համագործակցում էիք այդ քաղաքական ուժերի հետ և շատ լավ գիտեիք, որ նրանք պատասխանատու են եղել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության համար, որ նրանց ձեռքերն արյունոտ է ՀՀ 10 քաղաքացիների արյունով»:

03 Օգոստոս, 2026 15:43
Վեր