Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկը ներկայացրել է իր նոր պրեմիում Visa Signature Business վճարային քարտը՝ նախատեսված կորպորատիվ հաճախորդների համար: Բանկում վստահ են՝ սա ոչ թե հերթական վճարային գործիքն է, այլ կորպորատիվ հարմարավետության նոր փիլիսոփայություն:
Ս.թ. հուլիսի 30-ին պաշտոնական շնորհանդեսի շրջանակում քարտը ներկայացվեց կորպորատիվ հաճախորդներին: Միջոցառմանը ներկա էին Բանկի և Visa-ի ներկայացուցիչները, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներ:
«Հայէկոնոմբանկը շարունակաբար քայլեր է ձեռնարկում համալիր կերպով զարգացնելու ինչպես մանրածախ բանկային բիզնեսը և ներդրումային բանկինգը, այնպես էլ կորպորատիվ ուղղությունը: Բանկի գործունեության 35 տարիների ընթացքում բանկային բիզնեսի զարգացման գործում առանձնահատուկ տեղ են ունեցել հենց իրավաբանական անձինք, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկեր Visa-ի հետ համատեղ մշակել ենք նոր պրոդուկտ, նոր հնարավորություն հենց այս հաճախորդների համար», - ողջունելով հյուրերին՝ իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը: Մատնանշելով Visa-ի հետ արդյունավետ համագործակցության փորձը՝ նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս կարձանագրվեն այնպիսի արդյունքներ, որոնք կրկին կհաստատեն՝ այն ռեսուրսը, որը ներդրվում է նոր նախագծեր կյանքի կոչելու համար, լիովին արդարացված է:
«Ուրախ ենք ընդլայնել Հայէկոնոմբանկի հետ մեր բազմամյա գործընկերությունը՝ Visa Signature Business քարտի թողարկման միջոցով, ինչն արտացոլում է Հայաստանի աճող անկանխիկ տնտեսության հարցում մեր ընդհանուր տեսլականը: Այս քարտով մենք մեր պրեմիում դասի հաճախորդներին առաջարկում ենք ծախսերի պարզեցված կառավարում և ճանապարհորդական առաջնակարգ արտոնություններ՝ դարձնելով վճարումներն առավել հարմարավետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայէկոնոմբանկին այս արդյունավետ համագործակցության համար: Visa-ն հավատարիմ է Հայաստանի թվային փոխակերպմանն աջակցելու իր հանձնառությանը՝ ներդնելով նորարարական լուծումներ և արագացնելով թվային վճարումների կիրարկումը», - իր ելույթի շրջանակում նշեց Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն:
Միջոցառումն ավելի տպավորիչ դարձրեց իրական ռեժիմում էքսկլյուզիվ «Signature» բույրի ստեղծումը՝ ոգեշնչված քարտի փիլիսոփայությամբ և կորպորատիվ ոճով: Այն որպես հուշանվեր հանձնվեց միջացառման հյուրերին:
Բացառիկ արտոնություններ և պրեմիում հարմարավետություն՝ աշխարհի ցանկացած կետում
Visa Signature Business քարտը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Քարտն ապահովում է՝
բիզնես կոնսիերժ ծառայություն 24/7 ռեժիմով՝ ներառյալ տարեկան 1 անվճար իրավաբանական կամ հաշվապահական խորհրդատվություն,
ճամփորդական ապահովագրություն (թռիչքի հետաձգում, բժշկական ծախսեր, անձնական իրերի կորուստ և այլն)՝ մինչև 500,000 ԱՄՆ դոլարի չափով,
անսահմանափակ մուտքի հնարավորություն (պայմանների բավարարման դեպքում) աշխարհի 450 քաղաքների ավելի քան 1200 օդանավակայանների բիզնես սրահներ,
տարեկան 10 անվճար Fast Track ծառայության հնարավորություն աշխարահի ավելի քան 30 օդանավակայաններում,
հաճախորդների գլոբալ սպասարկում 24/7 ռեժիմով աշխարահի ցանկացած կետում՝ արտակարգ իրավիճակների դեպքում, բժշկական և իրավաբանական աջակցություն,
բազում վճարային առավելություններ, զեղչեր, քեշբեքեր, ինչպես նաև հատուկ առաջարկներ գովազդային, կրթական հարթակներում և շատ ավելին:
Visa Signature Business քարտը՝ որպես կրեդիտային քարտ, ունի վարկային գծի տրամադրման հնարավորություն (առավելագույնը՝ 10մլն դրամ, 30 օր արտոնյալ ժամանակահատվածով):
Visa Signature Business քարտապաններին տրվող բոլոր առավելությունների և ընթացիկ առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:


