Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյան Zarkerak - Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյան
Zarkerak Zarkerak - Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյան
Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյան

Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն։

«Առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն։ Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն, օգոստոսի 8-ին և 9-ին մինչև երեկո Հայաստանը կշարունակի գտնվել հարավային արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում, կպահպանվի առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 9-ին ուշ ժամերին, 10-ին, 11-ին Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ կբերի զովություն և խոնավություն։

Շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, կլինեն շրջաններ, որտեղ կտեղա կարկուտ»,- ասել է նա։

08 Օգոստոս, 2026 11:35
Վեր