Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 39 և 36 ամյա բնակիչները ապօրինի ձեռք բերում և իրացնում են տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Օպերատիվ տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցությամբ։ Օգոստոսի 2-ի ժամը 15-ին, երբ երկու տղամարդիկ այցելել էին Խաղաղ Դոնի փողոցի մի բնակչի տուն, քրեական ոստիկանները ձերբակալեցին և նրանց և 33-ամյա տանտիրոջը։ Ձերբակալման պահին 36-ամյա տղամարդը ձեռքին եղած փաթեթը նետեց տան տանիքին։
Տարածքը վերցվեց հսկողության, իսկ երեք ձերբակալվածները տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Խաղաղ Դոնի փողոցի հիշյալ տան կտուրին հայտնաբերվեց փաթեթը, որում կար 318 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված։
39 և 36-ամյա տղամարդիկ կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։


