Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել Zarkerak - Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել
Zarkerak Zarkerak - Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել
Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել

Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին՝ երկրում քաղաքացիական պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով: Այդ մասին հայտնում են սիրիական SANA և ֆրանսիական France24 գործակալությունները։

Մահապատժի է դատապարտվել նաև Ասադի զարմիկ Աթեֆ Նաջիբը՝ սիրիական բանակի նախկին բրիգադային գեներալը, ինչպես նաև Սիրիայի նախկին ղեկավարի ևս 7 աջակից։ Նրանք դատապարտվել են դիտավորյալ սպանության, ինչպես նաև մահվան պատճառ դարձած խոշտանգումների համար։

Բաշար Ասադը Սիրիան ղեկավարել է 2000 թվականից, նրա իշխանությունը տապալվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Ասադն ընտանիքի հետ, պաշտոնական վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում է:

11 Օգոստոս, 2026 15:44
Վեր